«Իշխանություններին մոտ կանգնած «168 ժամ»-ի աղբյուրները հավանական են համարում, որ Սերժ  Սարգսյանը ՀԱԿ–ի երկխոսության առաջարկի մասին շատ ընդհանուր գծերով եւ «ժողովրդավարությանն ուղղված իշխանությունների քայլերի» համատեքստում կխոսի ԵԽԽՎ–ում հունիսի 22–ին նախատեսված իր ելույթում։ «Ըստ նույն աղբյուրների, Ս. Սարգսյանի ելույթի իմաստը լինելու է այն, որ իշխանությունները պատրաստ են եւ ամեն ինչ անում են բաց, հրապարակային երկխոսության համար (ինչի մասին բազմիցս հայտարարել են) եւ դեմ են որեւէ քայլի, որը կվտանգի այդ գործընթացի թափանցիկությունը։ Այսինքն՝ փաստացի մերժելու է երկխոսությունը բանակցությունների ձեւաչափ տեղափոխելու առաջարկը։ Ակնհայտ է, որ թե ՀԱԿ–ի կողմից նման «սուր» հայտարարությունները, թե իշխանությունների շարունակական մերժումներն իրականում «դիմակայության» իմիտացիան պահպանելն է՝ մինչեւ վաղուց արդեն ընթացքող երկխոսության «պտուղների» բացահայտումը»,-գրում է պարբերականը: