Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 11-ին  կժամանի Մոսկվա, ուր կկայանա նրա հանդիպումն իր ռուս եւ ադրբեջանցի գործընկերների՝ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հետ։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հարցը։

Հիշեցնենք, որ հունիսի 6-9-ին տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Նշենք նաեւ, որ հունիսի 25-ին  Կազանում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Հանդիպումը կկայանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ։