Հինգշաբթի առավոտվա դրությամբ Կորեայի Հանրապետությունում H5N8 թռչնագրիպի 97 օջախ է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է սննդի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունը, փոխանցում է «Փրայմ»-ը:

Գերատեսչությունը նշում է, որ կանխարգելիչ նպատակներով երկրում անցյալ տարվա նոյեմբերի վերջից ընդհանուր ավելի քան 28 միլիոն գլուխ տնային թռչուն է ոչնչացվել:

Հանկարծակի առաջացած դեֆիցիտի պատճառով երկրում թռչնամսի եւ հավի ձվի գների կտրուկ աճ է գրանցվել: Գների կայունացման համար մինչեւ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում չեղյարկվել են հայտարարվել հավի ձվի եւ թռչնամթերքի յոթ տեսակի ներմուծման սակագները: