Առնվազն 42 մարդ է տուժել Իրանի կենտրոնական հատվածում երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բժիշկներին:
Նշվում է, որ երկրաշարժի հետեւանքով մահվան դեպքեր չկան:
5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել երեկ երեկոյան Իսֆահան եւ Կոհգիլույե եւ Բոյերահմեդ նահանգների սահմանին: Ամենից շատ վնաս է պատճառվել Սիսահտ բնակավայրին, որը գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնից 10 կմ հեռավորության վրա:




























