Մոսկվայի քննչական մեկուսարանում ադրբեջանցի է մահացել:

Ինչպես հայտնում է «Բալթինֆոն», Ադրբեջանի 44-ամյա քաղաքացին, ով 2009թ. ձերբակալվել էր թմրանյութերի առեւտրի մեղադրանքով, մահացել է շաքարային դիաբետից «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում:

Նախօրեին տղամարդուն տեղափոխել են հիվանդանոցային մասնաշենքի վերակենդանացման բաժանմունք, բայց չնայած բժիշկների ջանքերին, նա մահացել է:

Պարզվել է, որ ձերբակալվածն ակտիվորեն համագործակցել է քննության հետ, դատարանն էլ հաշվի է առել այդ փաստը դատավճիռ կայացնելիս:

Մահվան փաստով ստուգում է իրականացվում: