Վրաստանի մահմեդականների վարչությունը Թբիլիսիում մուֆթի, շեյխ եւ իմամ է ընտրել։ Ինչպես լրագրողներին ասել է Վրաստանի մահմեդականների նորընտիր մուֆթի Ջեմալ Փակսաձեն, Վրաստանի սուննիները եւ ադրբեջանցի շիաները որոշել են միասնական վարչություն ստեղծել, որպեսզի համատեղ լուծեն Վրաստանի մահմեդականների հոգեւոր հարցերը, հայտնում է ANS-ն։
Գլխավոր շեյխ է ընտրվել Վագըֆ Ակաֆիլովը, գլխավոր իմամ՝ Յասիր Ալիեւը։
Արժե նշել, որ Վրաստանի մահմեդականների վարչության ստեղծումը չի ողջունել եւ նույնիսկ դատապարտել է Կովկասի մահմեդականների գլխավոր վարչությունը, որի կենտրոնը գտնվում է Բաքվում եւ որին նախկինում ենթարկվում էին Վրաստանի մահմեդականները։


























