Բաքվի Հեյդար Ալիեւի անվան նավթավերամշակման գործարանում հունիսի 14-ին հրդեհ է եղել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Ադրբեջանի Պետական նավթային ընկերությանը, տուժել է երկու մարդ:
Հրդեհը տեղի է ունեցել վերականգնողական աշխատանքների ժամանակ:
Որպես հնարավոր պատճառ նշվում է բարձր ջերմաստիճանը: Տվյալ պահին արդեն հաջողվել է տեղայնացնել հրդեհը:




























