Հայ-թուրքական գործընթացի վերսկսումը մեծապես կախված է Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով, եթե Կազանում Առաջընթաց արձանագրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, դա խթան կհանդիսանա նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Թուրքիայի համար ղարաբաղյան հարցն ու հայ-թուրքական մերձեցումը փոխկապակցված են. «Միեւնույն ժամանակ թուրքական խորհրդարանում ուժերի դասավորությունն այնպես է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար Էրդողանին չի բավարարում 5 ձայն, ուստի ներկայումս առաջընթացը վավերացման հարցում իրատեսական չէ»:
Շաքարյանը նաեւ նկատել է, թե Էրդողանի համար հայ-թուրքական գործընթացը գերակա չէ, քանի որ թուրքերի համար առաջնահերթ հարցը քրդական խնդրի լուծումն է, սահմանադրական բարեփոխումների անցկացումը:




























