Պլան Ա-ն ենթադրում էր ջարդել այն հենարանները, որոնց վրա Նիկոլ Փաշինյանը կանգնում է, դուք տեսնում եք, որ շատ հենարաններ արդեն ջարդվել են: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Բաղրամյան պողոտայում, վրանի տակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Բանակը շատ հստակ իր կարծիքն արտահայտեց: Ճիշտ է, երկրի նախագահի անվճռականության պատճառով նա չհետեւեց օրենքներին եւ մենք ունեցանք պրոբլեմ շտաբի պետի հետ, բայց մենք չունեցանք պրոբլեմ բանակի հետ: Բանակը հստակ ձեւակերպեց, որ ինքը մնում է նույն կարծիքին: Օնիկ Գասպարյանը մնաց պաշտոնակատար, շատ հավնական է վարչական դատարանը որոշի, որ նա մնում է իր տեղում:
Բանակի այդ հստակ դիրքորոշումը էականորեն ազդում է ոստիկանության դիրքորոշման վրա: Կամաց-կամաց ոստիկանությունը այն վայրագությունները, որ անում էր մեկ ամիս առան, արդեն չի անում: Այդ տեսակետից նա կորցնելու է նաեւ ոստիկանությունը: Հիմա կոչ են անում բանակցությունների: Դա էլ է նշանակում, որ ԱԺ-ի հենարանների մեջ տատանումներ կան: Կարծում եմ՝ պլան Ա-ն դեռ պետք է շարունակել»,-ասաց Վազգեն Մանուկյանը:





























