Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 Ժամը 00:25-ի սահմաններում  Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ կրկեսի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Արման Հովհաննիսյանի վարած BMW X6 մակնիշի 20 CQ 020 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Կարապետ Մանուկյանի վարած  Mercedes մակնիշի  36 MՏ 226 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Կ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Երևանի  ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների  ներկայացուցիչները:

Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, BMW -ի վրայից համարանիշները հանել էին և դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ համարանիշները ավտոմեքենայից հանել է դեպքի վայր ժամանած  Mercedes մակնիշի  վարդագույն յաշիկի վարորդը:

Վթարի մասին Երևանի ՃՈ  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  է հերթապահ խումբը՝  ավագ հետաքննիչ  Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ,  ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում և արդեն տեղում համարանիշիները ավտոմեքենայի վրայից հանած անձինք հետաքննիչի  կարգադրությամբ համարանիշները վերադարձրեցին և տեղադրեցին BMW X6-ի վրա: