Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների Կազանում հունիսի վերջին կայանալիք հանդիպումից դրական արդյունքներ է ակնկալում: Այս մասին Կարլ Բիլդտը հայտարարել է հունիսի 15-ին` Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:

«Հույս ունենք, որ հիմա մենք գտնվում ենք հին հակամարտության կարգավորման շեմին: Կարեւոր հանդիպումը կկայանա Կազանում եւ հույս ունենք, որ դրական արդյունքների կհասնենք»,- ասել է Բիլդտը, հավելելով, որ «այս հակամարտությունը բացասաբար է անդրադառնում ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ Եվրոպայի վրա»,- ասել է Շվեդիայի ԱԳ նախարարը:
Նա իր տարածաշրջանային այցելության շրջանակներում եղել է նաեւ Երեւանում եւ Բաքվում, հանդիպելով այդ երկրների ղեկավարների հետ: