Ադրբեջանական իրավապահների տվյալներով, արմատական ընդդիմությունը, որ մտադիր է հունիսի 19-ին չարտոնված բողոքի ակցիա անցկացնել «Նարիմանով» կինոթատրոնի մոտ, պատրաստվում է «վրացական տարբերակի»:

«Բայց թող նրանք չմոռանան, որ եթե պահանջվի, Հանրային պալատ կոչվող կառույցի ապօրինի ակցիան ավելի կոշտ կկանխվի, քան «վրացական տարբերակը»,- սպառնացել է Բաքվի ոստիկանական վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահլաբ Բաղիրովը:

Հանրային Պալատի ցույցը նախատեսված է հունիսի 19-ին, ժամը 15-ին:

Նշենք, որ հունիսի 5-ին ընդդիմության բողոքի ակցիան ցրել էին ոստիկանության ուժերը: