Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում պատգամավորները երկրորդ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում կատարված մի շարք փոփոխությունների:
Դրանց թվում են՝
«Էլեկտրոնային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 80, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 19),
Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 112, միաձայն),
Քրեական դատավարության օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 77, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 19):
Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի:
Դրանց թվում են՝
Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 78, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 21),
«Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 112, միաձայն),
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 91, դեմ՝ 4, ձեռնպահ 18),
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը (կողմ՝ 93, միաձայն),
«Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 113, միաձայն),
Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 77, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 18),
Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 89, ձեռնպահ՝ 20),
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 92, ձեռնպահ՝ 20):





























