Ավստրիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի միլիոն դեղաչափ գնելու շուրջ, որը դեռ հավանություն չի ստացել դեղորայքի եվրոպական գործակալության (EMA) կողմից:
«Պատվաստանյութերի նկատմամբ աշխարհաքաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն: Միակ բանը, որը պետք է հաշվի առնել, պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունն է»,-ասվում է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:
Հայտարարության մեջ ասվում է, որ EMA-ն սկսել է ուսումնասիրել պատվաստանյութը, որն արդեն հավանություն է ստացել 58 երկրում:
Ապացուցվել է, որ ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 92 տոկոս:





























