Այսօր Նիգերում մի խումբ զինվորականներ փորձել են պետական հեղաշրջում իրականացնել, սակայն փորձը հաջողությամբ չի պսակվել, հայտնում է Agence France-Presse-ը:
Երկրի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ վաղ առավոտյան Նիամեյում զինվորների խումբը փորձել է գրավել նախագահական պալատը, սակայն նախագահական գվարդիան խռովարարներին կալանավորել է: Ներկայումս իրավիճակը վերահսկում են երկրի իրավապահ մարմինները:
Նշենք, որ պետական հեղաշրջման փորձն իրականացվել է նորընտիր նախագահ Մոհամմեդ Բազումի երդմնակալությունից 48 ժամ առաջ:





























