Պայթյունային էֆեկտներ չենք կանխատեսում ԵՏՄ-ի հետ Թուրքիայի արտաքին առեւտրի ակտիվության հնարավոր մեծացման պատճառով: Այս մասին ապրիլի 1-ին Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար), տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Գլազեւը:

Նա հստակեցրեց, որ ապրանքաշրջանառությունը գործնականում սահմանների մեջ է, դրանից բացի՝ Անկարան ԵՄ-ի հետ համաձայնագրերի ունի, ուստի այդպիսի վտանգ չկա:

«Եթե վերլուծենք ԵՏՄ-ի հետ Թուրքիայի առեւտրա-տնտեսական կապերը, ապա Անկարան առավել ակտիվ է Ղազախստանում եւ Ռուսաստանում (շինարարության ոլորտում)»,- նշեց նախարարը:

Գլազեւը ընդունեց, որ միաժամանակ ըստ սննդամթերքի խմբի դիրքավորումների՝ Թուրքիան մրցակից է, հատկապես ԵՏՄ հարավային երկրների համար: