Ժողովրդավարության ճանապարհները քաղաքակիրթ չեն. մենք զմրուխտե քաղաք ենք գնում դժվար ճանապարհով: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Facebook-յան էջում այսպես է արձագանքել ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների Վրաստան այցի շուրջ ծավալվածին:
Նա Վրաստանի քաղաքացիների բողոքի ցույց ոչ քաղաքակիրթ է որակել: Նա գրառմանը կցել է տեսահոլովակ, որում հյուրանոցի շենքի վրա, որտեղ իջեւանել էր Պոզները, ձվեր են նետում:
Հիշեցնենք, որ Պոզները Թբիլիսի էր ժամանել ապրիլի 1-ին իր 87-րդ տարեդարձը նշելու, նա նախատեսել էր վերադառնալ ապրիլի 3-ին: Բայց ստիպված էր այս ժամկետից ավելի վաղ մեկնել ակտիվիստների եւ ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերի պատճառով: Ընդդիմության կողմնակիցները պնդում էին, որ Պոզները եւ նրա հյուրերը խախտել են տեղաշարժման սահմանափակումները:
Վրաստանի ՆԳՆ-ն, արձագանքելով տեղի ունեցածին, նշել էր, որ Պոզները ԱՄՆ քաղաքացի է եւ չի խախտել «օկուպացված տարածքների մասին» օրենքը, ինչի մասին հայտարարել էին մի քանի ցուցարարներ:
Пути демократии нецивилизованы: идём дорогой трудной мы в город изумрудный.
Опубликовано Марией Захаровой Четверг, 1 апреля 2021 г.





























