3,5-6 ժամ անց խորհրդարանը կշարունակի աշխատանքը եւ կսկսի քննարկել Ընտրական օրենսգրքում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխությունների նախագծի ընդունումը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի նիստում պատգամավորներն առաջին ըներցմամբ հավանություն տվեցին Ընտրական օրենսգրքում փոփոխություններին:

Օրենսդրական նախաձեռնության օգտին քվեարկեց 81 պատգամավոր: «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները բոյկոտեցին քվեարկությունը:

Այդպիսով, «Իմ քայլ»-ին մի քանի անկախ պատգամավորներին աջակցությամբ հաջողվեց փոփոխություններ կատարել, որոնք նախատեսում են «ռեյտինգային» համակարգով քվերակության չեղարկումը: