Բեռլինը արգելք է դնում գիշերային հավաքների վրա եւ հաջորդ շաբաթվանից կրճատում է մսուրներում երեխաների թիվը, որպեսզի փորձի կանգնեցնել կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը, հայտնում է Reuters-ը:
Տաք եղանակի պատճառով բեռլինցիները հավաքվում են հանրային վայրերում՝ խնջույքների եւ երեկույթների համար, ինչը մտահոգություն է առաջացնում, որ կորոնավիրուսը կարող է տարածվել երիտասարդների շրջանում:
Անցյալ շաբաթ կանցլեր Անգելա Մերկելը դաշնային հողերի վարչապետներին մեղադրել էր վարակների աճը վերսկսվելու դեպքում սահմանափակումները վերականգնելու շուրջ ավելի վաղ պայմանավորվածությունները չկատարելու մեջ։
Ինտենսիվ եւ շտապ բժշկության DIVI ասոցիացիան հայտարարել է, որ Գերմանիային շտապ երկու շաբաթ մեկուսացում, արագացված պատվաստումներ եւ դպրոցներում պարտադիր թեստավորումներ են անհրաժեշտ:
Բեռլինի կառավարությունը հայտարարության մեջ նշել է, որ մարդկանց կթույլատրվի մինչեւ ժամը 21:00-ը փողոցում լինել՝ միայնակ կամ խմբով:
Հաջորդ երեքշաբթի օրվանից բեռլինցիներին թույլատրվում է միայն մեկ մարդու հետ հանդիպել փակ տարածքում, ներկայում կարելի է հինգ մարդու հետ հանդիպել: Սա կլինի մեկ տարի առաջ համավարակի սկսվելուց հետո Բեռլինում մտցված առաջին սահմանափակ պարետային ժամը:
Համբուրգն արդեն հայտարարել է, որ ուրբաթ օրվանից արգելելու է գիշերային զբոսանքները:




























