Փետրվարի 15-ին Մոսկվայի պետական ավտոմոբիլային եւ ճանապարհային տեխնիկական համալսարանում (MADI) մեկնարկել է «Բոլոր ճանապարհները տանում են դեպի MADI» միջազգային ինտելեկտուալ մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել բարձր դասարանների, գիմնազիաների, լիցեյների աշակերտները, ինչպես նաեւ քոլեջների եւ տեխնիկումների ուսանողները:
Մրցույթի հաղթողներն իրավունք կստանան MADI-ում անվճար սովորելու, ինչպես նաեւ տեղ կստանան հանրակացարանում: Բացի այդ, բուհում կրթաթոշակը Մոսկվայում ամենաբարձր կրթաթոշակներից մեկն է:
ՀՀ քաղաքացիները եւս կարող են մասնակցել մրցույթին:
«Հաշվի առնելով համաճարակաբանական վիճակն ու սահմանների փակ լինելը՝ մրցույթը կանցկացվի հեռավար կարգով: Շտապեք գրանցվել grant.madi.ru կայքում, ներբեռնեք ձեր անձնագիրն ու դպրոցից տեղեկանքը մինչեւ ապրիլի 15-ը, անցեք մաթեմատիկայի օնլայն թեստավորում ապրիլի 17-ին: Հաղթե՛ք եւ եկե՛ք Մոսկվա»:
Ավելի մանրամասն տեղեկության համար՝ grant.madi.ru:



























