Նգուեն Սուան Ֆուկը պաշտոնապես երդում է տվել Վիետնամի նախագահի պաշտոնում, հայտնում է AFP-ն: 66-ամյա Ֆուկը Վիետնամի վարչապետն էր վերջին հինգ տարիներին, երբ տնտեսությունը ծաղկում էր ապրում, իսկ նրա կառավարության արձագանքը կորոնավիրուսին հավանության է արժանացել երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս:
Գաղտնի քվեարկությունից հետո Ֆուկն առավելագույն թվով ձայներ հավաքեց Ազգային ժողովի գրեթե 500 անդամների շրջանում:
Ֆուկը նախագահի միակ թեկնածուն էր: Երկուշաբթի ավելի ուշ նա կառաջադրի իր իրավահաջորդին վարչապետի պաշտոնում:
Աղբյուրները հայտնել են, որ այդ պաշտոնը կփոխանցվի 62-ամյա Ֆեմ Մին Չինհուին՝ հասարակական անվտանգության նախկին փոխնախարարին:



























