Եգիպտոսը մոտ է Թուրքիայի հետ ծովային սահմանների մասին համաձայնագրի կնքմանը: Yeni Safak իշխանամետ թերթին ասել է թուրք պատգամավոր Իսմայիլ Էմրա Կարաելը:

Ըստ նրա՝ համաձայնության հասնելը մոտ է, եւ Թուրքիայի եվրոպական մրցակիցներն առանց ուշադրության կմնան: Նա հավելել է, որ համաձայնագիրը «Եվրամիությանը (ԵՄ) ոչ մի միջոց  չի թողնի Միջերկրական ծովի արեւելք դուրս գալու համար»: «Եթե Թուրքիայի եւ Եգիպտոսի միջեւ սահմանազատման պայմանագիր ստորագրվի, ԵՄ-ն այդ հավասարումից դուրս կհայտնվի: Եգիպտոսը մոտենում է ստորագրմանը»,- ասել է Կարաելը:

Անկարան հավակնում է հունական եւ կիպրական ԲՏԳ-ում Միջերկրական ծովում: Անկարան այդ տարածք է ռազմածովային եւ սեյսմիկ հետախուզության նավեր էր ուղարկել, ինչը Թուրքիայի էներգետիկ ոլորտի ղեկավարների դեմ ԵՄ պատժամիջոցների եւ ընդհանուր հարաբերությունների վատթարացման հանգեցրեց: Եգիպտոսը եւ Հունաստանն  անցյալ տարի իրենց սեփական ծովային համաձայնագիրը ստորագրեցին, ինչը զայրացրեց Թուրքիային:

«Եթե Կահիրեն բավարար ողջամտություն ունենա հարցին խելամտորեն մոտենալու համար, կտեսնի, որ այդպիսի գործարքը խիստ կարեւոր է իր շահերի համար»: Ածխաջրածինների հետախուզումը ցանկացած գործարքի մի մասն է լինելու, ասել է Կարաելը:
Վերջին ամիսներին Թուրքիան ակտիվացրել է իր գործունեությունը Եգիպտոսում: Սակայն եգիպտացի պաշտոնյաները հետեւողականորեն մերժում են թուրքական կողմի որոշակի պնդումները կամ հայտարարություններն այն մասին, թե որքան են հարաբերությունները բարելավվել: