«ՉԻ» տեղեկություններով` այս օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են «հավաքագրել» օլիգարխներին եւ պատգամավորներին պատկանող այն ավտոմեքենաները, որոնք Հայաստան են հասել ապօրինի ճանապարհով:

Խոսակցություններ կան, որ ԱԱԾ «տուգանային հրապարակում» են հայտնվել անգամ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին սպասարկող մեքենաները: Նույն տխուր իրավիճակում է հայտնվել նաեւ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովին սպասարկող «ավտոմոբիլային» անձնակազմը: Շրջանառվող խոսակցություննրի համաձայն` նրանից էլ ԱԱԾ-ն առգրավել է չորս մեքենա: Որսն այս առումով դեռեւս ավարտված չէ: