ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հիվանդանոցներից մեկում մահացել է Ֆորեսթ լճի մոտ դանակահարված երկրորդ հայ երիտասարդը: միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 11-ին, երբ մի խումբ հայեր հավաքվել էին «Ալբատրոս» մեքսիկական ռեստորանում եւ ինչ-որ առիթ էին նշում:

Ծագած վիճաբանության արդյունքում անհայտ անձը դանակահարում է երկու հայ երիտասարդների եւ փախուստի դիմում դեպքի վայրից: Los Angeles Times-ի փոխանցմամբ, տեղական դպրոցի հոկեյի թիմի 26-ամյա մարզիչ Էլվիս Քեչեչյանը մահացել էր նույն օրը, հիվանդանոցում, իսկ երեկ` հունիսի 17-ին, այդպես էլ գիտակցության չգալով մահացել է նաեւ Հոսեյն Սադոյանը, ով դանակի հարվածներ էր ստացել կրքավանդակի եւ ձեռքի հատվածում:

Օրանջ շրջանի շերիֆի ներկայացուցիչ Ջիմ Ամորմինոն  հայտնել է, որ դեպքի կապակցությամբ ձերբակալվել է 28-ամյա Ջասթին Էլվին Մասաո Թոմբլսոնը, ում նոր մեղադրանք է առաջադրվելու Սադոյանի մահվան կապակցությամբ: