Փաշինյան. Մենք շահագրգռված ենք Ռուսաստանից զենքի մատակարարումներով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն եւ երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից»,-ասել է նա:

«Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում, միջպետական ​​երկկողմ պայմանագրերի համաձայն, ստեղծվել եւ գործում է հայ-ռուսական երկու խմբավորում` Զորքերի միացյալ խմբավորումը եւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, եւ երկու երկրները ՀԱՊԿ-ի կազմում են, հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումների հարցում»,-նշել է Փաշինյանը:

«Նույն պատճառներով մենք շահագրգռված ենք նաեւ զենքի եւ զինամթերքի մատակարարումով նույն չափով, ինչ ստանում են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը»,-հավելել է Փաշինյանը:

Նա նաեւ պատասխանել է հարցերին, թե արդյոք Հայաստանը քննարկում է զենքի եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ռուսական նոր վարկի տրամադրումը եւ ինչ տեսակի զենքի կարիք ունի Երեւանը, ինչպես նաեւ, թե երբ է Հայաստանը նախատեսում փակել սպառազինության ներկայիս վարկը:

«Նման հարցերի վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք մենք ներկայումս իրականացնում ենք: Ես հիմք չեմ տեսնում այս փուլում քննարկել ֆինանսավորման աղբյուրներն ու կառուցվածքը: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա, իհարկե, դրանք պատշաճ եւ ժամանակին կփակվեն»,-ասել է նա: