Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, այս մասին հաղորդվում է վարչապետի Facebook-յան պաշտոնական էջում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

«Թեստավորմամբ ինձ մոտ կորոնավիրուս է հաստատվել: Ինձ լավ եմ զգում, ինքնամեկուսացման մեջ եմ եւ շարունակում եմ աշխատել հեռավար ռեժիմով»,- նշում է  Ղարիբաշվիլին:

Վրաստանի կառավարությունում արդեն կորոնավիրուսով վարակվել եւ ապաքինվել էր նաեւ Ղարիբաշվիլիի նախորդը՝ Գեորգի Գախարիան, ինչպես նաեւ մի քանի նախարարներ: