ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 5-ին այցելել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե, հանդիպել աշխատակազմի հետ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարին են ներկայացվել կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները:

Հայկ Չոբանյանը նշել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի․ «Մեր բնագավառում և, մասնավորապես ռազմարդյունաբերության կոմիտեում, առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք: Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա», - նշել է նախարարը:

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է ռազմարդյունաբերության կոմիտե ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն...

Опубликовано ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Вторник, 6 апреля 2021 г.