Մոտ հինգ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 10 տոկոսով, ինչn աղքատների թվի աճի եւ ծայրահեղ աղքատության մակարդակի բարձրացման կհանգեցնի: Այս մասին ապրիլի 7-ին իր ֆեյսբուքյան էջին գրել է պետական ​​կառավարման ոլորտի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը:

«Հենց սա է առաջին անհրաժեշտության ապրանքների (հիմնականում ներմուծվող) գների աճի հիմնական պատճառը: Համավարակի դեմ պայքարում, երբ դեղամիջոցներն ամբողջությամբ ներմուծվում են, պետության վարած քաղաքականությունը քաղաքացիների նկատմամբ անպատասխանատվության դրսեւորում է: Եթե ​​չեք կարողանում փոխարժեքը կայուն պահել, գոնե կոշտ միջոցներ ներդրեք դեղերի շուկայում՝`համաճարակի պայմաններում մարդկանց օգնելու եւ իրավիճակի վատթարացումից խուսափելու համար»,- գրել է փորձագետը: