Երեւանում COVID-19 սպասարկող հիվանդանոցներից մեկում պատուհանից ցած նետված 71-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզվում են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Նշենք, որ ապրիլի 7-ին` ժամը 07:29-ին, ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքում գտնվող «Օրթոպեդիայի վնասվածքաբանության գիտական կենտրոնի» շենքի ետնամասի բակային հատվածում առկա է Երեւան քաղաքի՝ 1949թ. ծնված բնակչի դին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել է, որ 71-ամյա տղամարդը ենթադրաբար իրեն վայր է նետել հիվանդանոցի երրորդ հարկի պատշգամբից: Բացատրություններ են ստացվել վերջինիս հիվանդասենյակում գտնվող խնամառուներից: Դեպքի վայրի զննությամբ վերցվել է նաեւ նրա հիվանդության պատմագիրը:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երեւանում COVID-19 սպասարկող հիվանդանոցներից մեկում գիշերը պացիենտը պատուհանից նետվել է ցած




























