Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր՝ ապրիլի 7–ին, իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, կեսօրից հետո Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ աճյուն: Ինչպես NEWS.am-ին են փոխանցում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նախնական տվյալներով վերջինս ռազմական գործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային):
Արցախի ԱԻՊԾ–ը տեղեկացնում է, որ նրա ինքնությունը պարզելու համար նշանակվելու է դատաբժշկական փորձաքննություն:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:
Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում:
Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն: Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Среда, 7 апреля 2021 г.





























