Չինաստանը կրկին կոչ է արել միջազգային հանրությանը հակազդել «պատվաստանյութերի ազգայնացմանը», հաղորդում է Reuters-ը:
Չինաստանի Ազգային բանկի կառավարիչ Ի Գանը Արժույթի միջազգային հիմնադրամի կոմիտեին հայտնել է, որ գլոբալ աճը եղել է դանդաղ եւ անհավասար, իսկ պատվաստանյութերի արդար բաշխումը առանցքային է կայուն վերականգնման հասնելու համար:
Նա վստահեցրել է, որ Չինաստանը կշարունակի անհրաժեշտ դրամավարկային աջակցությունը տնտեսությանը:
Նրա խոսքով՝ Չինաստանում ֆիսկալ քաղաքականությունը կենտրոնացած է «որակի, արդյունավետության եւ կայունության» վրա, եւ ակնկալվում է, որ այդ տարի երկրի տնտեսությունը կշարունակի վերականգվնել, իսկ ՀՆԱ աճը կկազմի ավելի քան 6%:




























