Վարշավայում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու՝ ինքնաթիռի վթարից մահվանը նվիրված հիշատակի միջոցառման ժամանակ բախումներ են տեղի ունեցել: Այս մասին գրում է Wirtualna Polska-ն:
Ըստ հաղորդագրության՝ ցուցարարները փորձել են խանգարել երկրի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ Լեխ եւ Մարիա Կաչինսկիների գերեզմանին ծաղիկներ դնելու արարողությանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել եւ բերման է ենթարկել մի քանի մարդու:
Լեհական «Տու-154» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2010 թվականի ապրիլին Սմոլենսկի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Արդյունքում 96 մարդ էր մահացել, այդ թվում՝ այդ ժամանակ պետության ղեկավար Լեխ Կաչինսկին եւ նրա կինը, հայտնի քաղաքական գործիչներ եւ ռազմական ղեկավարներ: Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԳՀ) եզրակացրել էր, որ կործանման պատճառներն անձնակազմի՝ մառախլապատ պայմաններում այլընտրանքային օդանավակայան չմեկնելու մասին որոշումը եւ նախագահական ջոկատի օդաչուների պատրաստման թերություններն էին, գրում է «Գազետա»-ն:




























