Հունիսի 17-ին`ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 21 բնակարանի բնակիչը վատառողջ է եւ չի կարողանում ինքնուրույն բացել դուռր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը: Ժամը 16.10-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցների եւ ազգականների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը:
Հյուրասենյակում հայտնաբերվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող 50-ամյա Գագիկ Խանզադյանը, որի ձեռքին եղել է դանակ, իսկ ննջասենյակում` անկողնային հիվանդ մայրը: Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում դանակն առգրավվել է, իսկ Գ.Խանզադյանը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին:




























