Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի հարակից տարածքում  հունիսի 17-ին ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.34-ին, մարվել` 11.40-ին: Ամբողջությամբ այրվել է Ավագյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը:

Նույն օրը Երեւան քաղաքի Նորագավիթ 1-ին թիվ 21 տան հարակից տարածքում այրվել է Միքայելյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 28 ՕՍ 082 համարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը:

Բացի այդ, հուլիսի 18-ին Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 26 շենքի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվել: Պարզվել , որ այրվել է Ն.Մուրադյանին պատկանող «ԲՄՎ-318» մակնիշի 64ՕՍ887 պետհամարանիշով ավտոմեքենայի թափքը:

Հունիսի 18-ին նաեւ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցում` «Սյունիք» բենզալցակայանի հարակից տարածքում: Ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի ինքնաշեն տնակ 40 քմ. մակերեսով: