Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) խիստ բողոքի գործընթաց է սկսում UNESCO-ի ղեկավարության դեմ`կապված հունիսի 15-ին Փարիզում բացված հայկական խաչքարների ցուցահանդեսում տեղի ունեցած սկանդալի շուրջ:
ԵՀՄՖ-ի ղեկավար Աշոտ Գրիգորյանը դիմել է UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային` պահանջելով բացատրություն կատարվածի շուրջ եւ նամակի պատճեն ուղղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Բան Կի Մունին: Նամակի պատճեները ուղարկվում են նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին, Շվեցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չեթեջյանին, UNESCO-ում ՀՀ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին եւ UNESCO-ում բարի կամքի հայ ազգի դեսպաններին:
ԵՀՄՖ-ը պատրաստվում է Եվրոպայի հայ իրավաբանների միջոցով գործ հարուցել UNESCO-ի այս ցուցահանդեսի պատասխանատու անձանց նկատմամբ, եթե UNESCO-ն չտա բավարար պատասխան կատարվածին: Միաժամանակ ԵՀՄՖ-ն սկսում է էլեկտրոնային ստորագրահավաք ցուցահանդեսի կազմակերպիչների դեմ` դատական գործ սկսելու կապակցությամբ:
Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել UNESCO-ի կենտրոնակայանում խաչքարերի ցուցահանդեսում, երբ ջնջել էին որոշ խաչքարերի տեղակայման վայրերի հիաշատակումները:




























