Երեւանի 4 մանկապարտեզների տնօրեններին խիստ նկատողություն է հայտարարվել:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 2009-2010թթ. ֆինանսատնտեսական  գործունեության, սանիտարահիգիենիկ  պահանջների պահպանման, կրթադաստիարակչական աշխատանքների, ինչպես նաեւ  վարչամանկավարժական փաստաթղթերի  վիճակի ուսումնասիրության նպատակով՝ մայիսի 18-ից հունիսի 10-ը ուսումնասիրություններ են կատարվել Էրեբունի վարչական շրջանի թ. 71, Նոր Նորք վարչական շրջանի թ. 120, Շենգավիթ վարչական շրջանի թթ. 134, 143 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Ոուսումնասիրությունների ընթացքում աշխատանքային  խմբի կողմից արձանագրված խախտումների եւ թերությունների  արդյունքում  վարչական  շրջանների  ղեկավարներին  հանձնարարվել է նշված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ Նելլի Ղազարյանին, Անահիտ Քերբյանին, Մելանյա Բարբարյանին եւ Մարինե Հարությունյանին հայտարարել խիստ նկատողություն: