Կանդայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակում Կանաչների կուսակցության անդամ Էլիզաբեթ Մեյը մտահոգություն է հայտնել՝ կապված Ադրբեջանում հայ ռազմագերիների ձերբակալման հետ:
Նա Կանադային կոչ է արել աջակցել Human Rights Watch-ի առաջարկներին՝ կապված հայ ռազմագերիների հետ, հաղորդում է Armenian National Committee of America-ն:
«Համաձայն Human Rights Watch-ի վերջին զեկույցի՝ Ադրբեջանի զինված ուժերը հայ ռազմագերիներին խոշտանգումների է ենթարկել՝ գերի ընկնելու, ձերբակալման ժամանակ»,-նշել է Մեյն իր նամակում:
Պատգամավորն իշխանություններին կոչ է արել աջակցել հայ ռազմագերիներին:



























