Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները՝ ՌԴ ԱԻՆ գործընկերների, «The halo trust» կազմակերպության, ինչպես նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ականազերծման աշխատանքներ:

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության տարածքից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:

Տեղեկատու հեռախոսներ 911,101,112, 047 94 09 11։