Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ինչ-որ չափով անիմաստ է դարձել ապացուցել, որ Թուրքիան ռազմական ներկայություն ունի Ադրբեջանում: Այս մասին ապրիլի 23-ին «Հայաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասում. Իրողությունները եւ ռիսկերը» թեմայով համաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը:
Նրա խոսքով՝Ադրբեջանում պատերազմից հետո վակուում է առաջացել:
«Այս պետության ամբողջ էթնոսը կառուցվել է հայերի նկատմամբ վրեժխնդրության եւ ատելության սկզբունքով: Ժամանակին նույնիսկ մասնագիտական շրջանակների համար պարզ չէր, թե ինչով է այն լցվելու»,- ասաց փորձագետը:
Նա նշեց, որ Թուրքիան բազմիցս ներխուժել է Հարավային Կովկաս, եւ դա չի կարող խնդիր չլինել Ադրբեջանի համար:
«Նրանք պետք է փորձեն բալանս հաստատել Ռուսաստանի միջոցով: Թուրքական ներկայությունը նաեւ Ռուսաստանի դուրս բերում է նշանակում: Այստեղ Ադրբեջանի իշխանությունները, հասկանալի պատճառներով, բարդ իրավիճակում կհայտնվեին. մի կողմից, նրանց օրինականությունն ի վերջո կարող է կասկածի տակ դրվել, քանի որ այն կառուցվել է Ղարաբաղի վրա, եւ նրանք անձամբ են հայտարարել, որ Ղարաբաղի հարցը լուծվել է, մյուս կողմից, պայքար կառաջանար: Թուրքիան ցանկանում էր իր բաժինն ունենալ այն օգնության համար, որը ցուցաբերել է հաղթանակին հասնելու համար: Ռուսաստանը, ունենալով ռազմաբազա, այսպես կոչված, դե-ֆակտո Ադրբեջանի տարածքում, անընդհատ հիշեցնելու է այդ մասին եւ դիվիդենտներ է շահելու»,- պարզաբանեց Էլբակյանը:





























