Իրաք հյուսիսում գործողության ընթացքում Թուրքիայի զինված ուժերը խոցել են Քրդստանի աշխատավոր կուսակցության (ՔԱԿ) ավելի քան 460 թիրախ. Անկարան համարում է, որ այդ կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ շուրջ 400 թիրախի ուղղությամբ հասցվել են հարվածներ ցամաքային ստորաբաժանումների կողմից, ավելի քան 400 թիրախ խոցվել է ռազմաօդային ուժերի կողմից: Աքարի խոսքով՝ Իրաքում ՔԱԿ-ի դեմ Անկարայի գործողությունը մեկնարկել է ապրիլի 23-ին Մեթին եւ Աշավին Բասյան բնակավայրերի շրջանում եւ դեռեւս շարունակվում է: