Լիտվան ողջունում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Երեւանում՝ պատասխանելով Ադրբեջանի գործողությունների մասին հարցին, ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:

«Սակայն վստահ եմ, որ կարելի է ավելին անել, եւ Եվրոպան կարող է էլ ավելի մեծ մասնակցություն ունենալ, առավել եւս՝ Հայաստանի համար այս ծանր պահին: Մենք քննարկել ենք եւ շարունակում ենք քննարկել կոնկրետ միջոցները»,-ասաց նա: