Եվրախորհրդարանականները կողմ են քվեարկել հույն պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելուն, որը Հունաստանում դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ հանցավոր կազմակերպության առաջատար անդամներից մեկը լինելու համար, հայտնում է AP-ն:
Եվրախորհրդարանը 658 կողմ, 24 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել Իոանիս Լագոսին անձեռնմխելիությունից զրկելուն, ինչը բելգիական իշխանություններին հնարավորություն է տվել նրան արտահանձնել Հունաստանին:
Լագոսը Բրյուսելում էր ապրում, մինչ հոկտեմբերին Հունաստանի դատարանը նրան եւ հունական խորհրդարանի ծայրահեղ աջ Golden Dawn կուսակցության 17 նախկին անդամներին մեղավոր ճանաչեց հանցավոր կազմակերպությունը ղեկավարելու կամ դրան անդամակցելու մեջ։
Golden Dawn-ի մնացած դատապարտված անդամներն արդեն բանտում են, բացառությամբ նրանց, ովքեր փախել են եւ պաշտոնապես թաքնվում են արդարադատությունից:





























