Ադրբեջանը ՄԱԿ-ին առաջարկել է թմրանյութեր որոնել Ղարաբաղում:
«ՄԱԿ-ի համապատասխան կառույցները իրենց հաշվետվություններում չեն ներառում Ադրբեջանի օկուպացված տարածքներում թմրանյութերի ապօրինի արտադրության մասին տեղեկությունները»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:
«Թեեւ մենք բազմիցս շփվել ենք նրանց հետ, բայց այդ հարցում, ոչնչի չենք հասել»,- ասել է Հասանովը: Նրա խոսքով, «Որոշ ժամանակ առաջ ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակը ցանկացել է համապատասխան մոնիտորինգ անցկացնել, բայց Հայաստան թույլ չի տվել»,- Հասանովին մեջբերել է Trend-ը:
Նշենք, որ Բաքվի մոտ արդեն սովորություն է դարձել քննադատել միջազգային կառույցներին եւ քաղաքական գործիչներին:




























