1941թ. հունիսի 22-ին, վաղ առավոտյան նացիստական Գերմանիայի զորքերը հարձակվեցին Խորհրդային Միության վրա: Պատերազմի առաջին ժամերին հուժկու գնդակոծման ենթարկվեցին Ուկրաինայի եւ Բելառուսի մայրաքաղաքները, ԽՍՀՄ խոշոր եւ ռազմավարական այլ քաղաքներ:
Հունիսի 23-ին համընդհանուր մոբիլիզացիա հայտարարվեց: Խորհրդային Հայաստանը ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ պատերազմին, ճակատ ուղարկվեցին մոտ 600 հազար հայորդիներ, որոնց կեսից ավելին մահացան:
Ստեղծվեցին 6 ազգային դիվիզիաներ, 107 հայորդիներ հռչակվեցին Խորհրդային Միության հերոսներ:




























