Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն hունիսի 21-ին ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճից՝ Շորժա գյուղի լողափնյա հատվածում, տեղի ուժերով դուրս է բերվել քաղաքացի, եւ անհրաժեշտ է բժշկական օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ 52-ամյա Արմենակ Ավագյանը, ջրում լողալիս, ստացել է սրտի կաթված եւ մահացել է մինչ բժիշկների ժամանումը:




























