Իրանի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան զենքի անօրինական վաճառքով զբաղվող բանդայի անդամների: Այս մասին հայտարարել է ոստիկանության գեներալ Ղասեմ Ռեզային, հաղորդում է Tasnim News-ը:

Նրա խոսքով՝ հանցավոր խումբը զենքը վաճառել է վիրտուալ տարածքում:

Ռեզային հայտնել է բանդան ձեւավորվել է ԱՄՆ-ում եւ Իրան է ներկրվել Թուրքիայից:

Նա հավելել է, որ Թուրքիային առաջարկվել է միջոցներ ձեռնարկել՝ Իրանում զենքի մաքսանենգությունը կանգնեցնելու համար: