Ֆրանսիայի Լիոն քաղաքում մայիսմեկյան ցույցի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, գրում է Lenta.ru-ն:
Տեղական մամուլի հաղորդագրությունների համաձայն, իրավապահները ստիպված են եղել միջամտել ցուցարարների շարասյան առջեւից քայլող մոտավորապես 200 հոգանոց ագրեսիվ խմբի գործողությունների պատճառով:
Լիոնի քաղաքապետարանից հայտնել են, որ մայիսմեկյան ցույցերին, ընդհանուր առմամբ, մասնակցել է շուրջ 3000 մարդ:
Նշվում է, որ իշխանությունների գնահատականներով՝ Ֆրանսիայի քաղաքներում շարժմանը կմասնակցի շուրջ 100 000 մարդ:



























