Եվրախորհրդարանի էստոնացի պատգամավոր Ինդրեկ Տարանդը, ով 2007թ. աշխատել է որպես Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդական, առաջադրվել է Էստոնիայի նախագահի խորհրդական:
Էստոնիայի ԱԳՆ նախկին կանցլերի, ներկայումս Եվրախորհրդարանի պատգամավոր Ինդրեկ Տարանդի թեկնածությունն առաջադրվել է Ցենտրիստական կուսակցության կողմից, հաղորդում է «Գրուզիա online»-ը:
Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է Delfi.ee-ն, վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ Ինդրեկի առաջադրումից ամենաշատը կշահի գործող նախագահ Տոոմաս Հերնդիկ Իլվեսը:




























