Հայաստանի խորհրդարանն այսօր` հունիսի 22-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ ընդունել է մի շարք օրենքներ, որոնք հրատապ էին ճանաչվել կառավարության կողմից: Մասնավորապես` առաջին ընթերցմամբ 72 կողմ, 9 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների քվերակությամբ ԱԺ-ն հաստատել է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթները:

82 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով  առաջին ընթերցմամբ հաստատվեց նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ 72 կողմ, 4 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատվեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հ Հ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթները:

Նշենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել Կառավարության նախաձեռնությամբ: