Շվեյցարացի դահուկորդուհին զոհվել է Վրաստանում:

Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, 29-ամյա զբոսաշրջիկը դահուկ քշելիս ընկել է ժայռից Վերին Սվանեթիայում:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Գուլի շրջանում:

Կինը մեծ բարձրությունից ընկելուց հետո տեղում մահացել է:

Նրա հետ դահուկ քշող երկրորդ զբոսաշրջիկը չի տուժել: